Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:11

Ռազմական առճակատումը գրեթե անխուսափելի է․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Ռազմական առճակատումը գրեթե անխուսափելի է․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Իրանի հետ բանակցությունների մասին

Ռազմական հակամարտությունը գրեթե անխուսափելի է, եթե Իրանի միջուկային ծրագրի մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները ձախողվեն, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Հնարավորությունների պատուհանը նեղ է: Մենք ընդամենը մի քանի ամիս ունենք մինչև այս համաձայնագրի (կնքվել է 2015-ին) ժամկետի ավարտը: Եթե այն ձախողվի, ռազմական առճակատումը գրեթե անխուսափելի կլինի», — մեջբերում է Reuters-ը Բարոյի խոսքերը:

Գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների և փորձագետների հանդիպում է անցկացրել՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Reuters-ի գնահատմամբ՝ հանդիպումն ընդգծում է Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների աճող մտահոգությունը, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե միջուկային համաձայնագիրն արագ ձեռք չբերվի:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցներում նոր հրապարակումներ էին հայտնվել Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հնարավորության մասին։

Daily Express թերթը, հղում անելով Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ «Իրանի ժամանակը սպառվում է»։ «Եթե նա չպատասխանի նախագահ Թրամփի առատաձեռն պայմաններին՝ իր միջուկային հնարավորությունների ամբողջական աուդիտի և ապամոնտաժման թույլտվության դիմաց, Իրանը կվերանա մինչև սեպտեմբեր»,- աղբյուրի խոսքերն է մեջբերել հրատարակությունը։

Իր հերթին, The Daily Mail-ը, հղում անելով աղբյուրներին, նշել էր, որ ԱՄՆ-ը ծրագրում է «առաջիկա շաբաթների ընթացքում» հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։

Փետրվարին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի քննարկման առաջարկով։ Խամենեին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, ինչպես նաև մերժել էր Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+