Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:02

Սենատի պատմության ամենաերկար ելույթի ռեկորդը՝ 25 ժամ, 4 րոպե

Սենատի պատմության ամենաերկար ելույթի ռեկորդը՝ 25 ժամ, 4 րոպե

ԱՄՆ-ում գերազանցել են Սենատի պատմության ամենաերկար ելույթի ռեկորդը, դեմոկրատ Քորի Բուքերը խոսել է ավելի քան 25 ժամ, 4 րոպե, հայտնում է Associated Press-ը։

Ըստ կայքի՝ ելույթի ամբղջ ընթացքում Բուքերը քննադատել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա մարտի 31-ին բարձրացել է ամբիոն և ասել, որ կխոսի «այնքան երկար, որքան ֆիզիկապես կարող է»։

Բուքերը ելույթ է ունեցել ամբողջ գիշեր և հաջորդ օրն առանց սննդի, քնելու և պետքարան գնալու՝ առանց ընդմիջումների։ Իր ելույթի ընթացքում չի նստել, խմել է միայն ջուր։ Նա իր ելույթն ավարտել է ապրիլի 1-ի երեկոյան: Դրանով նա գերազանցել է սենատոր Սթրոմ Թուրմոնդի սահմանած ռեկորդը, որը 1957 թվականին 24 ժամ 18 րոպե էր խոսել՝ դեմ արտահայտվելով Քաղաքացիական իրավունքների ակտին:

Բուքերը, մասնավորապես, խոսել է Թրամփի առաջին գործադիր հրամանների հետեւանքների մասին՝ չշրջանցելով Գրենլանդիայի և Կանադայի թեման։

«Մեր երկրի համար նորմալ ժամանակներ չեն: Ամերիկայի ժողովրդին և ամերիկյան ժողովրդավարությանն սպառնացող վտանգները լուրջ և հրատապ են, և մենք բոլորս պետք է ավելին անենք դրանց դիմակայելու համար»,- ասել է սենատորն ամբիոնից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+