Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:46

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2024-ի մայիսին։ Մինչ այդ զբաղեցնում էր ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնը։

Շիրինյանն անցնում է ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանների բաշխման վերաբերյալ քրեական գործով, որով դատարանը Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում էր կայացրել։ 

Սարգսյանը, ըստ մեղադրանքի, 20218-ին նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել էր բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողի, ինչպես նաև նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձի։

«Դատալեքս» դատատեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ Շիրինյանը, լինելով հանձնաժողովի անդամ և զբաղեցնելով ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի պաշտոնը, 2018-ի հունվարին Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Շիրինյանի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Գործում ներգրավված են նաև 2018-ին ՊՆ-ում պաշտոններ զբաղեցրած անձինք։

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել էր Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+