Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:00

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Ձեզ ենք ներկայացնում մարտի 24-30-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Շաբաթվա գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ սկսեք իրագործել ձեր բոլոր արտասովոր ունակությունները, սակայն դրա համար ստիպված կլինեք մոբիլիզացվել։ Հետևեք ձեր գործողություններին և խոսքերին, դրանք պետք է մտածված լինեն: Լսեք ձեր ինտուիցիային, ընտրեք լավ պահ և նախաձեռնող առաջարկներով մոտեցեք ձեր վերադասներին: Փորձեք վերահսկել ձեր հույզերը, չվիճել գործընկերների և ընկերների հետ: Մտերիմները կարող են ուրախացնել անսպասելի անակնկալներով և ուրախ նորություններով։

Ցուլ

Դուք կկարողանաք նույնիսկ խնդիրները ձեր օգտին վերափոխել, եթե ինքներդ ձեզ մի փոքր մտածելու դժվարություն տաք: Ուրբաթ օրը ձեր էներգիան կարող է սպառվել, հանգստյան օրերին փորձեք հանգստանալ:

Երկվորյակ

Չորեքշաբթի ձեզ կարող են ուրախացնել որոշ իրադարձություններ կամ նորություններ։ Փորձեք իրատեսորեն գնահատել ձեր հնարավորությունները և մի նեղվեք մանրուքներից։ Ուրբաթ օրը ձեզ ինչ-որ ռոմանտիկ բան է սպասվում:

Խեցգետին

Կարևոր է կատարել նախկինում ստանձնած պարտավորությունը, ավելի ակտիվ լինել աշխատանքում։ Վերջերս ձեռք բերված գիտելիքները կօգնեն փայլել։ Ձեզ սպասվում են դրական միտումներ ամեն ինչում, ինչ վերաբերում է ձեր մասնագիտությանը։ Չի բացառվում նաև ավելի պատասխանատու պաշտոնի անցնելու հավանականությունը։

Առյուծ

Այս շաբաթ անհրաժեշտ է կենտրոնանալ կարևոր և անհետաձգելի գործերի լուծման վրա։ Փորձեք չկորցնել թանկարժեք էներգիան։ Խոսակցությունները, բամբասանքները և սոցիալական ցանցերը չափազանց շատ ժամանակ և էներգիա են խլում: Հնարավոր են խնդիրներ գործընկերների կողմից, բայց արդյունքում՝ ամեն ինչ լավ կավարտվի։

Կույս

Եթե ձեր առջև դրված խնդիրն անհասանելի է թվում, բաժանեք այն փոքր մասերի, և ամեն ինչ կստացվի: Շաբաթ օրը դուք կարող եք լսել այն մարդու մասին, որն այժմ ձեզանից հեռու է:

Կշեռք

Այս շաբաթ փորձեք հաճույք ստանալ կյանքից։ Շաբաթվա երկրորդ կեսը լի կլինի անախորժություններով և անհանգստություններով։

Կարիճ

Զբաղմունքը հաճելի է, բայց ավելի լավ է իրականացնեք ձեր երազանքները։ Այժմ կարևոր է մանրուքների նկատմամբ ուշադրությունը և գործողությունների վերլուծությունը։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ կարող են բարդ ու պատասխանատու աշխատանք վստահել, և դուք այն փայլուն կհաղթահարեք։

Աղեղնավոր

Լավ պահ է նոր բան սկսելու համար: Մի հապաղեք, վճռական քայլ կատարեք առաջ և կզգաք երկար սպասված թեթևություն ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Բարձրացրեք շփումների և օգտակար գործնական հանդիպումների քանակը: Կարևոր գործում կարող եք հուսալի դաշնակիցներ ձեռք բերել, եթե ցուցաբերեք ձեր դիվանագիտական տաղանդը։

Այծեղջյուր

Ձեզ խորհուրդ է տրվում չափավորել եռանդը և ուշադիր լսել հակառակորդներին։ Չափազանց շտապելը կարող է հանգեցնել լուրջ ֆինանսական կորուստների: Ուշադիր վարեք ձեր գործերը, ավելի հաճախ խորհրդակցեք մասնագետների հետ, այժմ սխալների վտանգը մեծ է։ Աշխատեք իրատես լինել և մտերիմներից շատ մի պահանջեք։

Ջրհոս

Այս շաբաթ արժե ուշադրություն դարձնել շրջապատին, չեն բացառվում ընկերների հետ վեճերը։ Թվում է՝ դուք չեք կարողանա բավարար ժամանակ տրամադրել ձեր անձնական կյանքին՝ մասնագիտական գործերով զբաղվելու պատճառով: Սեփական ուժերը գերագնահատելու վտանգ կա։ Երեխաները շատ ժամանակ կպահանջեն:

Ձկներ

Այս շաբաթ հավանական է հեռավոր գործուղում։ Ամենայն ուշադրությամբ վերաբերվեք նոր ծանոթներին և նրանց առաջարկներին։ Չորեքշաբթին լավ օր է նոր բան սովորելու համար: Հինգշաբթի փորձեք զսպել էմոցիաները, ուշադիր հետևեք ձեր խոսքերին, հակառակ դեպքում՝ կոնֆլիկտներից խուսափել չի լինի: Կիրակի հանգստացեք գործերից, այդ օրն անցկացրեք հարմարավետ միջավայրում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+