Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:29

Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից և Թուրքիայից զենք գնում․ թուրք վերլուծաբան

Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից և Թուրքիայից զենք գնում․ թուրք վերլուծաբան

Թուրք լրագրող Բարչըն Յինանչը, Հայաստանում պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումներում ստացած տեղեկատվությունը վերլուծելիս, խոսել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին, գրում է Regionmonitor-ը։

Նա նշել է, որ իր ընկալմամբ՝ Հայաստանում մտահոգություն կա, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կարող է փորձել վերցնել «միջանցքը», որը Հայաստանի տարածքով է անցնում։ Լրագրողն այդ մտահոգությամբ է բացատրել Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը։

«Հայաստանը զենք է ձեռք բերում Ֆրանսիայից, Հնդկաստանից, իսկ Ադրբեջանն ասում է՝ չեղարկի՛ր այդ զենքի գնման պայմանագրերը՝ պատճառաբանելով, որ եթե զենք ես գնում, խաղաղություն չես ցանկանում և տարածաշրջանի համար սպառնալիք ես ներկայացնում»,- ասել է վերլուծաբանը

Նրա խոսքով՝ Ադրբեջանն Իսրայելից գնում է թե՛ զենք, թե՛ հետախուզական տվյալներ։

«Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից, Թուրքիայից զենք գնում։ Բաքուն աջակցում է Իսրայելի պաշտպանական արդյունաբերությանը, մի երկրի, որը 50 հազար պաղեստինցու կյանք է խլել։ Թուրքիայում միայն մի փոքր խումբ կարողացավ բողոքել Իսրայելին Ադրբեջանի աջակցության համար։ Նրանք էլ ոստիկանական ուժով ձերբակալվեցին»,- հավելել է Յինանչը։

Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է։ Նույն օրը Թուրքիայի նախագահի խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան չեն քննարկում փոխադարձաբար դիվանագիտական ​​ներկայացուցչություններ բացելու հարցը։

Մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը ՀՀ-ի հետ հարաբերությունների արագ կարգավորման պայման էր առաջ քաշել։
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Գոռ Ծառուկյանը մեկնաբանել է CNN Turk-ի ռեպորտաժը և պարզաբանել, որ լրագրողն այն պատրաստել է Բաքվի ճնշման տակ:

Ծառուկյանի խոսքով՝ առաջին ռեպորտաժը, որը լրագրողը պատրաստել է մեդիատուրից հետո, ամբողջությամբ ներկայացնում էր Հայաստանի տեսակետը։ Սակայն դրանից հետո խմբագրության վրա լուրջ ճնշում է գործադրվել Բաքվի կողմից, և վերջինս որոշել է ավելի ադրբեջանամետ բովանդակությամբ ևս մեկ ռեպորտաժ պատրաստել՝ նախորդը «հավասարակշռելու» համար:

«Նրանք, ովքեր երբևէ փորձ են ունեցել աշխատել թուրքական մեդիայի հետ, գիտեն այս ռիսկերի մասին։ Վերջնարդյունքում մեզ հաջողվել է այդ կարևոր ռեսուրսում մեր շահերը ներկայացնող ռեպորտաժ ունենալ, իսկ հակառակը միշտ էլ եղել է»,- Facebook-ում գրել է Ծառուկյանը։ Նա հավելել է, որ CNN Turk-ն իր YouTube-ալիքից արդեն հեռացրել է հակահայկական նյութը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+