Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:09

Աղազարյանից ու Մարգարյանից հետո կլինեն պատգամավորներ կլինեն, որոնք կզրկվեն անձեռնմխելիությունից․ ԶԼՄ

Աղազարյանից ու Մարգարյանից հետո կլինեն պատգամավորներ կլինեն, որոնք կզրկվեն անձեռնմխելիությունից․ ԶԼՄ

Իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթանում, թե ո՞վ կամ ովքե՞ր են լինելու հաջորդ պատգամավորները, որոնց հետևից Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով ու կզրկի անձեռնմխելիությունից, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Թերթի տեղեկություններով՝ բացի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Մարգարյանից, կան նաև այլ օրենսդիրներ, ովքեր գտնվում են ուժայինների ուշադրության կենտրոնում։ Խոսքը «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորի մասին է, պարզաբանել է լրատվականը՝ չհրապարակելով նրանց անունները։

Հունվարի 11-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ հրամայել է ձերբակալել իր ընդդիմախոսներին։ Ըստ թերթի՝ վարչապետը հանձնարարական է տվել առաջիկայում գտնել, իսկ անհրաժեշտության դեպքում «ստեղծել» հիմքեր՝ գործեր հարուցելու և բոլոր նրանց ձերբակալելու, ովքեր փորձում են քննադատել իշխանություններին։

Մարտի 12-ին Վարդապետյանը  դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ Աղազարյանին, ինչպես նաև Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել էր Դատախազության մամուլի ծառայությունը։

Աղազարյանի և Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համաձայնության մասին որոշման նախագծերը հրապարակվել էին ԱԺ-ի պաշտոնական կայքում, սակայն հաջորդ նստաշրջանի օրակարգ չէին ընդգրկվել։ Երկու պատգամավորի գործն էլ վերաբերում է կոռուպցիոն գործարքներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+