Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:50

Օ. Ջեյ Սիմփսոնի ներկայացուցիչները մերժել են Քիմ Քարդաշյանի՝ հոր Աստվածաշունչը գնելու առաջարկը

Օ. Ջեյ Սիմփսոնի ներկայացուցիչները մերժել են Քիմ Քարդաշյանի՝ հոր Աստվածաշունչը գնելու առաջարկը

Ամերիկացի ֆուտբոլիստ Օ. Ջեյ Սիմփսոնի ներկայացուցիչները մերժել են հայազգի գործարար Քիմ Քարդաշյանի առաջարկը՝ գնել իր հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյան Ավագի Աստվածաշունչը, որը նա տվել էր մարզիկին՝ սպանության մեղադրանքով ձերբակալվելուց հետո, հայտնում է E! News-ը։ 

Քարդաշյանը փորձել է մասնավոր կերպով գնել Աստվածաշունչը, որը ժամանակին նրա հայրը նվիրել էր NFL-ի այժմ հանգուցյալ  խաղացողին, կտակի կատարող Մալքոլմ ԼաՎերնը մերժել է 15 000 դոլարի առաջարկը՝ վաճառքի հետ կապված բարձր ծախսերի պատճառով:

Ներկայումս նա վաճառում է Սիմփսոնի ակտիվները՝ 2024 թվականի ապրիլին նրա մահից հետո մնացած պարտքերը մարելու համար։ ԼաՎերն ասել է, որ գիրքն արդեն աճուրդի է գնում դատարանի որոշմամբ, և այդ պայմանագիրը վիճարկելը կարժենա ավելին, քան Քարդաշյանի առաջարկած գումարը:

«Սա վատ բիզնես մոդել է։ Եթե ​​Քիմն առաջարկեր 150,000 դոլար, մենք կդիմեինք դատարան՝ ոչ աճուրդային գործարքի թույլտվություն ստանալու համար»,- People-ին ասել է ԼաՎերնը։ Փոխարենը նա Քարդաշյանին առաջարկել է թույլ տալ գնել ապրանքն աճուրդում, որտեղ ներկայիս սակագինը 9800 դոլար է։

Աստվածաշունչը պարունակում է Ռոբերտ Քարդաշյանի ձեռագիր կտակը Սիմփսոնին, որը թվագրված է 1994 թվականի հունիսի 18-ով, այն օրը, երբ մարզիկը ձերբակալվել էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի և նրա ընկեր Ռոն Գոլդմանի սպանության համար: 

«Այս գիրքը կօգնի։ Աստված սիրում է քեզ և նա կխոսի քեզ հետ իր խոսքերի միջոցով: Կարդացեք այս գիրքն ամեն օր: Աստված կոնկրետ ծրագիր ունի քո կյանքի համար: Դու նրա զավակն ես, և նա նորից օգտագործում է քեզ: Ես սիրում եմ քեզ, և Աստված սիրում է քեզ»,- ասվում է ուղերձում։

Շապիկին ոսկե տառերով փորագրված է Ռոբերտ Քարդաշյանի անունը։ Բացի  Օ. Ջեյ Սիմփսոնի դատավարության ընթացքում պաշտպանական թիմի անդամ լինելուց, Ռոբերտ Քարդաշյանը նաև նրա մտերիմ ընկերն էր, նշում է կայքը։ Հենց այս դեպքն էլ հանգեցրել է փաստաբանի ընտանիքի քայքայմանը, քանի որ նրա նախկին կինը՝ Քրիս Ջեները, դատավարության ընթացքում աջակցել էր Սիմփսոնի սպանված կնոջ ընտանիքին։

Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է Լոս Անջելեսում՝ գործարարների ընտանիքում, իսկ նրա նախապապն ու մեծ մայրը՝ Սեմ և Հարոմ Քարդաշովները, Կարսի շրջանի հայեր էին, ովքեր գաղթել էին ԱՄՆ։

2023 թվականի հունիսին Քիմ Քարդաշյանը և նրա քույրը՝ Քայլի Ջեները, ընդգրկվել էին Forbes-ի Ամերիկայի 100 ամենահարուստ կանանց ցուցակում, ովքեր հարստացել են ինքնուրույն։ Քիմը նկարահանվում է նաև «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում, որի պրեմիերան տեղի էր ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+