Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:48

Կառավարությունը մերժել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը վերացնելու օրինագիծը

Կառավարությունը մերժել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը վերացնելու օրինագիծը

Կառավարությունը մերժել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը վերացնելու օրինագիծը։ Որոշումն ընդունվել է կառավարության՝ մարտի 13-ի նիստում։ Օրինագծի հեղինակն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն է։

Նախագծում ասված է, որ Ֆինանսների նախարարությունը եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է համարում։

Կառավարությունում համոզված են, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկն իրավիճակի խորքային վերլուծության և խնդիրների վերհանման չի ենթարկվել, այլ միայն ներկայացրել է ապագայում առաջացող հնարավոր խնդիրների վերլուծություն։

Կառավարությունում համաձայն չեն խմբակցության այն պնդման հետ, որ հայտարարագրման համակարգը դժվարություններ է առաջացնում քաղաքացիների որոշ շրջանակի համար և դրա ընդունմանը քաղաքացիները պատրաստ չեն, և տեղեկացրել են, որ ընթացակարգը շարունակաբար պարզեցնելու ու բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։

Կառավարությունը նաև մերժել է այն պնդումը, որ հայտարարագիրն ուղղված է բյուջեի եկամուտների ավելացմանը և շեշտել, որ հայտարարագրի ներդրումը նպաստելու է ստվերային եկամուտները հաշվարկելուն: Գործադիրից հիշեցրել են, որ այդ եկամուտներից առաջացած հարկերը հետ ստանալու հնարավորություն է ստեղծված «սոցիալական կրեդիտների» համակարգի տեսքով:

Կառավարության եզրակացության մեջ ասված է, որ ընդդիմության առաջարկը չի բխում 2021-2026 թվականների «Հարկաբյուջետային քաղաքականություն»-ից, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:

Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։

2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելը, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+