Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:14

«Լռությունը դանդաղ գործող ռումբ է»․ ի՞նչ սխալներ են թույլ տալիս ամուսինները և ինչպե՞ս դրանք շտկել՝ չհասցնելով ամուսնալուծության

«Լռությունը դանդաղ գործող ռումբ է»․ ի՞նչ սխալներ են թույլ տալիս ամուսինները և ինչպե՞ս դրանք շտկել՝ չհասցնելով ամուսնալուծության

Մարդկանց 84%-ը գերադասում է ամուսնությունը միայնությունից․ սակայն ամուսնալուծությունների վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս՝ յուրաքանչյուր 10-ը ամուսնությունից 8-ն ավարտվում է բաժանությամբ, հայտնել է РБК-ն։

5 Prism Academy-ի համահիմնադիր Լեոնիդ Լյուբոչկինը վերլուծել է այն սխալները, որոնք ստիպում են զույգերին ամուսնալուծվել։ Armenia Today-ը ներկայացնում է հոդվածի համառոտ նկարագիրը:

Հայաստանում, ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի, 2024 թվականին հունվար-դեկտեմբերին գրանցվել է 15 324 ամուսնություն, թիվը նվազել է 1006-ով ՝ 2023 թվականի համանման (16 330) ցուցանիշի համեմատ:

Միևնույն ժամանակ, Armstat.am կայքում հրապարակված տվյալների համաձայն, ամուսնալուծությունների թիվը 2024 թվականին ավելացել է 164-ով` կազմելով 4689 (2023 թվականի 4525-ի համեմատ)՝ 1000 ամուսնության համեմատ, և արձանագրվել է ամուսնալուծության 306 դեպք` 2023թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 277-ի համեմատ: 

Սխալներից առաջինն ըստ փորձագետի՝ միշտ նույնը մնալու ակնկալիքն է:
Հարաբերություններում հաճախ թվում է, թե սերը մշտական է, որն աշխատանք չի պահանջում: Այնուամենայնիվ, իրականությունն այլ է: Մասնագետն առաջարկում է, թե ինչպես ընդունել ուրիշի փոփոխությունը: Ըստ նրա, անհարաժեշտ է ունենալ շաբաթական կարճ խոսակցություններ, որտեղ յուրաքանչյուր կողմ պատասխանում է հիմնական հարցերին, և եթե փոփոխություններն անհանգստություն են առաջացնում, բայց դրանց մասին բարձրաձայն խոսելը դժվար է, անհրաժեշտ է գրել թղթի վրա բոլոր չարտահայտված զգացմունքները և քննարկել այն՝ օգտագործելով I-message մեթոդը:
Սխալներից 2-րդն անձնական տարածքի բացակայությունն է:
Մեջբերելով նյարդաբան Ռոբերտ Սապոլսկինի մտքերը, նա ընդգծել է, որ մենությունն օգնում է վերամշակել զգացմունքները և նվազեցնել կորտիզոլի մակարդակը, որն արտադրվում է սթրեսի ժամանակ: Միևնույն ժամանակ, այն նպաստում է ավելի խորը ինքնաճանաչմանը և բարձրացնում ստեղծագործական ունակությունները: Հարաբերություններում սա նշանակում է, որ զուգընկերները, ովքեր հարգում են միմյանց անձնական սահմանները և միմյանց հնարավորություն են տալիս վերականգնել ռեսուրսները միայնության մեջ, ավելի քիչ հավանական է, որ կամուսնալուծվեն:
Սխալներից 3-րդը խնդիրները լռեցնելու սովորությունն է:
Իրենց ակնկալիքներն ու զգացմունքները քննարկելու փոխարեն զուգընկերները լռում են՝ ենթադրելով, որ «բոլորն արդեն ամեն ինչ հասկանում են»։ Սակայն լռությունը ներդաշնակության նշան չէ, այլ դանդաղ գործող ռումբ: Երկխոսությունը պահպանելու համար մասնագետն առաջարկում է քնելուց առաջ գնահատել ձեր օրը 1-10 սանդղակով և բացատրել միմյանց, թե ինչու է այն արժանի այդ գնահատականին:
Սխալներից 4-րդը կենցաղի մեջ խրվելն է:
Առօրյա աշխատանքների և պարտավորությունների մեջ շփման և միասին անցկացվող պահերի ժամանակն անցնում է երկրորդ պլան: Զույգերի միջև զգացմունքային հեռավորություն է առաջանում և մեծանում, նրանք սկսում են իրենց օտար զգալ: Ուսումնասիրությունը վկայում է, որ այն զույգերը, ովքեր պարբերաբար ժամանակ են հատկացնում միասին շփվելուն, ցույց են տալիս հարաբերությունների բավարարվածության ավելի բարձր մակարդակ: Որքան շատ են մտերմության ծեսերը զույգի մեջ, այնքան ավելի ամուր է հուզական կապը և ավելի քիչ են կոնֆլիկտները:
Սխալներից 5-րդը կոնֆլիկտներից ամեն կերպ խուսափելու սովորությունն է։
Մեղադրելու փոխարեն Լյուբոչկին առաջակում է օգտագործել «Ես զգում եմ… որովհետև…» ձևաչափը: Սա նվազեցնում է զուգընկերոջ պաշտպանողականությունը և երկխոսության համար տարածք բացում:
Եզրափակելով՝ մասնագետն առաջ է բերել 4 հիմնական սկզբունք առողջ ամուսնության համար՝ ճկունություն, երկխոսություն, ազատություն և համակարգվածություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+