Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:00

Սոցապ նախարարությունն Արցախից բռնի տեղահանված 3000 ընտանիքի սոցիալական աջակցության տրամադրման նախագիծ է մշակել

Սոցապ նախարարությունն Արցախից բռնի տեղահանված 3000 ընտանիքի սոցիալական աջակցության տրամադրման նախագիծ է մշակել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, ըստ որի առաջարկվում է Արցախից բռնի տեղահանված 3000 սոցիալապես անապահով ընտանիքների ապրիլ ամսվանից հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից սոցիալական աջակցություն է տրամադրվելու բռնի տեղահանվածների առանձին խմբերի։

Նոր նախագծով՝ աջակցության ամսական չափը կկազմի բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ, ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ:

Նշվում է, որ տվյալ ընտանիքներին սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։

Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։

Աջակցությունից չեն կարող օգտվել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում սեփականություն ունեցող ընտանիքները։

2024 թվականի նոյեմբերի 1-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ մշակվել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։ Ըստ նոր փոփոխությունների՝ 2025թ․ ապրիլից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան, 63 և ավելի տարեկան են, ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ մինչև 18 տարեկան երեխա են։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր  223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100,632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
Աջակցությունից չեն կարող օգտվել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող, պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում սեփականություն ունեցող ընտանիքները։
Հայաստանի կառավարությունը 2023-ի հոկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմանը։ Կառավարությունը 2024 թվականի մայիսի 16-ին ընդունել էր ԼՂ-ից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։

Փետրվարի 13-ին Հայաստանի կառավարությունը ընդլայնել էր քաղաքների և գյուղերի ցանկը, որի շրջանակներում Արցախից տեղահանված անձինք կկարողանան ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 4 մլն դրամ սահմանաչափով բնակարան կամ տուն ձեռք բերել։

Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին Armenia Today-ն առավել մանրամասն պատմել է 2024-ի մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։ 

Ծրագրից օգտվելու համար փաստաթղթերի քայլ առ քայլ ներկայացման մասին ընթերցեք Armenia Today-ի ուղեցույցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+