Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:33

Կապ չեմ տեսնում Եղիշե Կիրակոսյանի ազատման դիմումի և Բաքվի դեմ հայցերը հետ կանչելու միջև. Խանդանյան

Կապ չեմ տեսնում Եղիշե Կիրակոսյանի ազատման դիմումի և Բաքվի դեմ հայցերը հետ կանչելու միջև. Խանդանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ կապ չեն տեսնում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու և Հայաստանի կողմից Բաքվի դեմ միջազգային դատերից հրաժարվելու հնարավոր պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունների միջև, հայտարարել է ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ 

«Կիրակոսյանի աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ մեկանաբանել այնքանով, որքանով մեկնաբանել է վարչապետի աշխատակազմը, որովհետև ես հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետում բացի այն, որ սեփական դիմումի համաձայն է ազատվել, և որ դա ամիսների քննարկիումների արդյունքում է տեղի ունեցել»,- ասել է Խանդանյանը՝ հավելելով, որ ամենևին չէր ցանկանա այս հարցերը կապել իրար հետ, որովհետև դրանք առնչություն չունեն:

Խանդանյանի խոսքով՝ եթե Կիրակոսյանը հետագայում կցանկանա մեկնաբանություն տալ, հետաքրքիր կլինի լսել նրան։ «Բայց չեմ կարծում, որ այստեղ կապ է պետք փնտրել»,- շեշտել է նա:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերջին՝ 12-րդ խմբագրությանը, որն Ադրբեջանն ուղարկել է, Խանդանյանն ասել է, որ երկու հոդվածի վերաբերյալ դեռևս կա դիրքորոշումների տարբերություններ:

«Այն առաջարկները, որոնք Հայաստանն ուղարկել էր, Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակի չէր համաձայնել, տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող: Նոր առաջարկները հիմա քննարկվում են և հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանն արդեն սեփական առաջարկով հանդես կգա և կպատասխանի Ադրբեջանին»,- ասել է նա:

Մարտի 5-ին «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, հայտարարել էր, որ Կիրակոսյանն ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն՝ «ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ»։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: Գրասենյակից հերքել էին այս տեղեկությունը՝ նշելով, որ «գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։

ԶԼՄ-ները գրում են, որ հրաժարականը կապված է միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու Բաքվի պահանջի հետ։ 2024 թվականի սեպտեմբերին կառավարությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին Կիրակոսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը։

2024 թվականի հունիսին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն Aysor․am-ին հերքել էր տեղեկությունը, ըստ որի՝ «Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից»։ Անդրադառնալով միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջին՝ նրանք նշել էին, որ «այս պահին նման որոշում չկա»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+