Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:09

«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել

«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել

Մարտի 1-ին «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն՝ անդրադառնալով խաղի ընթացքում տեղի ունեցած ակցիայից հետո 9 անձի ձերբակալությանը։

ՔԿ խոսնակը նշել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ․)։ Ավելի ուշ ՔԿ խոսնակը հավելել է, որ 9 անձ դեռ ձերբակալվածի կարգավիճակ ունի։

Մարտի 2-ի երեկոյան ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցել են ՔԿ-ին։

Մարտի 1-ի խաղի ժամանակ երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ ՆԳՆ խոսնակն Armenia Today-ին հայտնել էր, որ ակցիայից հետո 9 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր։

Լրատվամիջոցներում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ երկրպագուների մի մասը խաղադաշտ էր մտել, իսկ որոշ ժամանակ անց կարմիրբերետավորները գետնին էին պառկեցրել նրանց։ Միջադեպից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հայտնել էր, որ հրաժարվել է անդամությունից։

Մարտի 2-ին Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմել էր ՄԻՊ Անահիտ Մինասյանին և կոչ արել ոստիկանության գործողություններին  գնահատական տալ։ Նա հայտնել էր, որ երկրպագուների թվում նաև որդին է, որի նկատմամբ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել։

Փետրվարի 28-ին First Armenian Front ֆան շարժումը (FAF) հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։

2024 թվականի հոկտեմբերին, UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+