Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:38

ՔՊ պատգամավորը չի բացառել Հայաստանում շահումով խաղերն արգելելու հնարավորությունը

ՔՊ պատգամավորը չի բացառել Հայաստանում շահումով խաղերն արգելելու հնարավորությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը չի բացառել Հայաստանում շահումով խաղերն արգելելու հնարավորությունը։ Նա այդ մասին ասել է խաղային ոլորտի հարկային բեռն ավելացնելու նախագծի քննարկման ժամանակ։

Հարկային բեռի ավելացման նախագիծը հեղինակած պատգամավորի խոսքով՝ այն չի լուծում խաղամոլությունը կանխելու խնդիրը։

«Նախագիծը չի նպաստելու խաղադրույքների թվի նվազմանը։ Հարկային բեռի ավելացման նախագծով ֆինանսական խնդիր ենք լուծում, որ ՀՀ բյուջեն արատավոր երևույթից գոյացող միջոցներով սոցիալական խնդիրները լուծելու է՛լ ավելի մեծ եկամուտներ ունենա»,- ասել է Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ կառավարությունում նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե այն ընդունելուց 6 ամիս հետո, այլ ապրիլի 1-ից: Առաջարկն ընդունելի համարելով` պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունման դեպքում բուքմեյքերական և շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկային պարտավորությունները կավելանան ապրիլի 1-ից:

Խաղադրույքները նվազեցնելու մասին խոսելով՝ պատգամավորը հայտնել է, որ այդ հարցով աշխատանքային քննարկումներ կան և, առաջին հերթին, դիտարկում են խաղային օպերատոր ունենալու անհրաժեշտությունը։

«Խաղային օպերատորի օրենքն ունենք, բայց, ցավոք, այս պահին դեռ օպերատոր չունենք։ Օպերատորը սահմանելու է այնպիսի սահմանափակումներ, որոնց կիրառմամբ՝ սոցիալական խմբերում ընդգրված քաղաքացիները կա՛մ չեն կարողանալու խաղադրույքներ կատարել, կա՛մ միայն սահմանափակ չափով։ Խաղային օպերատորն անձի նույնականացում է իրականացնելու և ըստ դրա՝ սահմանափակումներ է կիրառելու»,- մանրամասնել է պատգամավորը։

Սարգսյանը դիտարկել է Հայաստանում առհասարակ շահումով խաղերն արգելելու հնարավորությունը, բայց մինչ այդ, նրա խոսքով, այլ ընթացակարգեր են անհրաժեշտ։ Նա տեղեկացրել է, որ բուքմեյքերական 4 ընկերության ներկայացուցիչների հետ քննարկում է ունեցել Հայաստանում շահումով խաղերով զբաղվող ընկերությունների անօրինական աշխատանքի մասին։

«Այսօր ՀՀ-ում գրանցված 4 ընկերությունից բացի կա գործունեություն ծավալող 50 ընկերություն։ Հայաստանում շահումով խաղերով զբաղվող 4 լիցենզավորված ընկերություն ՀՀ-ում չգրանցված 50 ընկերության գործունեությունն արգելելու մասին նամակ է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն։ Ըստ օրենքի՝ այդ գործունեությամբ կարող են զբաղվել միայն ՀՀ-ում լիցենզավոված ընկերությունները։ Երբ կկարողանանք փակել այդ չգրանցված 50 ընկերությունների գործունությունը, այդ ժամանակ կարող ենք քննարկել ՀՀ-ում շահումով խաղերն արգելելու հարցը»,- մանրամասնել է նա։

Փետրվարի 6-ին կառավարությունը հավանություն էր տվել խաղային ոլորտի հարկային բեռն ավելացնելու Սարգսյանի նախագծին, որով ոլորտի կազմակերպությունները բացի գործող հարկատեսակներից՝ նաև շրջանառության հարկ են վճարելու։ Սարգսյանն առաջարկել էր ոլորտի համար նախատեսել 10% շրջանառության հարկ: Հեղինակի խոսքով՝ 2010-2016 թվականների ընթացքում ոլորտի շրջանառության ծավալներն աճել են 11 անգամ: Նա նշել էր, որ նախագծի նպատակն է տարեկան շուրջ հարյուր միլիարդ դրամ եկամուտ ապահովել պետական բյուջե։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+