Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:35

Երգիչ Էրիկ Կարապետյանն իր երգն ադրբեջանական ներկայացնելու համար իրավական գործընթաց է սկսել

Երգիչ Էրիկ Կարապետյանն իր երգն ադրբեջանական ներկայացնելու համար իրավական գործընթաց է սկսել

Երգիչ Էրիկ Կարապետյանն իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգն ադրբեջանական ներկայացնելու համար իրավական գործընթաց է սկսել։ Երգիչն այդ մասին հայտարարել է Instagram-ի իր էջում։

Նա հայտնել է, որ այն ռուսական հեռուստաալիքով որպես ադրբեջանական երգ են ներկայացրել, ինչը, երգչի խոսքով, ցավալի և ամոթալի է։

««Ոչ ավել , ոչ պակաս» երգն առանց որևէ թույլտվության տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում։ Բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ ռուսական Россия 1 պետական ալիքով Воскресное шоу Андрея Малахова-ի եթերում երկրորդ անգամ իմ երգն առանց որևէ թուլատվության և աղավաղված տարբերակով հնչեց ադրբեջանցիների կատարմամբ»,- մանրամասնել է երգիչը։

Նա հավելել է, որ երգը գրել է 2018 թվականին։ Երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերի հեղինակը՝ երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը։

«Հարցին տվել եմ իրավական ընթացք, և օրենքի սահմաններում իմ հեղինակային իրավունքների համար պայքարելու եմ մինչև վերջ։ Նշեմ, որ ստեղծագործությունն առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը՝ հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։ Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները»,- գրել է երգիչը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+