Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:11

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հայազգի գործիչների դեմ

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հայազգի գործիչների դեմ

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ են կիրառվել հայազգի դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանի և գործարար, Yota ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի նկատմամբ։

Գալուստյանը ռուս հայտնի կատակերգու, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար է։ Իրական անունը՝ Նշան Սերգեյի Գալուստյան։

Ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 25-ին Սոչիում՝ հայ ընտանիքում։ Նա լայն համբավ է ձեռք բերել КВН-ում իր մասնակցության շնորհիվ, որտեղ ներկայացնում էր Утомлённые солнцем թիմը:

Հետագայում դարձել է ТНТ-ի Наша Russia շոուի գլխավոր աստղերից մեկը։ Ալբերտ Ավդոլյանը ռուս ձեռներեց և միլիարդատեր է, մի քանի տեխնոլոգիական և հեռահաղորդակցության ընկերությունների հիմնադիր։ Ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Տաշքենդում։

Ավդոլյանը հայտնի է որպես հեռահաղորդակցության ոլորտում հաջողակ ներդրող, նաև էներգետիկայի և ՏՏ ոլորտում նախագծերի միջոցով։

ՌԴ նախագահի Ազգային տնտեսության և պետական ​​կառավարման ակադեմիան նույնպես պատժամիջոցների է ենթարկվել Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցների համար «Հերոսների ժամանակը» ծրագրի իրականացման համար։

Իրավաբանական անձանց ցանկում են Սևծովյան զարգացման և վերակառուցման բանկը և Garantex կրիպտոարժույթի բորսան։

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը հաստատել է 2025 թվականի փետրվարի 24-ին։ Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 48 ֆիզիկական անձ և 35 կազմակերպություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+