Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:37

Ձյանը վթարների պատճառն ամառային անվադողե՞րն էին․ ՆԳՆ տվյալները հերքում են Ավինյանին և Արեյանին

Ձյանը վթարների պատճառն ամառային անվադողե՞րն էին․ ՆԳՆ տվյալները հերքում են Ավինյանին և Արեյանին

ՀՀ ՆԳՆ տվյալները հերքում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հայտարարությունները, թե վերջին 4 օրերին ձյան ժամանակ վթարների գրեթե կեսը, խցանումների 80%-ը պայմանավորված էր ավտոմեքենաների ամառային անվադողերով։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armenia Today-ին հայտնել են, որ փետրվարի 20-24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, որոնցից միայն մեկ տրանսպորտային միջոցի դեպքում է ամառային անվադող հայտնաբերվել։ ՆԳՆ տվյալներով՝ 482 պատահարի թվում 8 մեքենայի մոտ ձմեռային մաշված անվադողեր են հայտնաբերվել։

Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկներն ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը ձմեռային մաշված անվադողերով էին»,- հավելել են ՆԳՆ-ից։

Փետրվարի 24-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն Ավինյանը հայտարարել էր, որ ձյան ժամանակ խցանումների 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով, ԱՊՊԱ-ներով։ Արեյանն էլ, հղում անելով պարեկային ծառայությանը, նշել էր, որ ձյան ժամանակ վթարների գրեթե կեսն անվադողների պատճառով էր։

Երևանում փետրվարի 20-ից տեղացող առատ ձյան պատճառով դժվարություններ էին առաջացել հասարակական տրանսպորտով, ավտոմեքենայով տեղաշարժման հետ կապված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել էր 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Եղանակային պայմանների պատճառով դպրոցներում հետաձգվել էին փետրվարի 21-ի դասերը, որոնք վերսկսել էին փետրվարի 24-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+