Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:41

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին

Եվրամիությունը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթին, հայտնել է Financial Times-ը։

Reuters-ի տվյալներով՝ համաձայնեցվել է առաջնային ալյումինի ներմուծման արգելքը։

Նշվում է, որ սահմանափակումներ կգործեն 13 բանկի, ինչպես նաև 73 նավի դեմ, որոնք մտնում են «ստվերային նավատորմի» մեջ՝ հում նավթի արտահանման համար:

«Սահմանափակումների տակ կհայտնվեն նաև նոր մարդիկ և ընկերություններ, որոնք, ԵՄ-ի կարծիքով, Ռուսաստանին օգնում են շարունակել ռազմական գործողությունները: Պատժամիջոցներով Ռուսաստանում կարգելվի նաև մի շարք քիմիկատների վաճառքը, իսկ պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն ևս 48 ֆիզիկական ու 35 իրավաբանական անձինք»,- հայտնել են Reuters-ի աղբյուրները:

Politico-ի տվյալներով՝ արգելքի տակ կհայտնվի նաև գազի և նավթավերամշակման գործարանների սպասարկումը։

2024-ի դեկտեմբերին Եվրամիությունն ընդունել էր Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։ Միջոցառումներն ուղղված էին «ստվերային նավատորմի» օգնությամբ նախկինում ընդունված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին և Ռուսաստանի «ռազմարդյունաբերական համալիրը թուլացնելուն», ասվում է զեկույցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+