Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:30

Առաջարկում եմ քննարկել ԶՊՄԿ-ի ակցիայի մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը․ պատգամավոր

Առաջարկում եմ քննարկել ԶՊՄԿ-ի ակցիայի մասնակիցներին աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը․ պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է քննարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադուլի ութ մասնակցի աշխատանքից ազատելու հրամանների օրինաչափությունը։ Խաչատրյանի հայտարարությունը հրապարակվել է ՔՊ-ի Facebook-ի էջում։

«Առաջարկում եմ վերադասության կամ դատական կարգով քննարկել ակցիայի 8 մասնակցի աշխատանքից ազատելու հրամանների իրավաչափությունը»,- նշել է պատգամավորը։

Նա հայտնել է, որ փետրվարի 9-ին և 10-ին ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ հանդիպել է ակցիայի մասնակիցների, ինչպես նաև Կոմբինատի ղեկավարության հետ։

Պատգամավորը հավելել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ քննարկելով Կոմբինատի ղեկավարության կողմից աշխատակիցների բարձրացրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետում ուսումնասիրելու և լուծելու հանձնառությունը, մասնակիցները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի ակցիան և անմիջապես անցնել իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը։

Հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ գործադուլի միջոցով պահանջում էին աշխատավարձերի 50%-ով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում: Փետրվարի 1-ին կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանն Armenia Today-ին ասել էր, որ հունվարից ուժի մեջ էր մտել ընկերության կողմից աշխատավարձերի հավասարեցման համապատասխան որոշումը, ինչը դժգոհություն էր առաջացրել։

Փետրվարի 7-ին ԶՊՄԿ-ում գործադուլի ֆոնին 8 աշխատակցի ազատել էին աշխատանքից՝ տեղեկացնելով, որ այդ պահից նրանց հայտարարությունները կրում են «մասնավոր բնույթ»: ԶՊՄԿ-ն փետրվարի 9-ին հայտարարել էր, որ «ընկերության հետ առնչություն չունեցող անձինք հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով իրենց աշխատակիցներին կոչ են անում չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը»։

Փետրվարի 10-ին ԶՊՄԿ-ից հայտնել էին, որ աշխատողների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով մի շարք փոփոխություններ կիրականացնեն։ Նաև նշել էին, որ աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Նույն օրն՝ ավելի ուշ, ակցիայի մասնակիցները տեղեկացրել էին, որ կվերադառնան աշխատանքի։

ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+