Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:08

ԶՊՄԿ-ի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի

ԶՊՄԿ-ի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի, հայտնել է գործադուլի համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ կոմբինատի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատավարձերի ֆոնդի 20%-ի բարձրացումը պետք է տեղի ունենա սոցիալական արդարության բաշխման սկզբունքով, բացառվեն բողոքի ակցիայի մասնակցիների հետապնդումները, վերանայվեն աշխատակիցներին աշխատանքից ազատելու հրամանները։

«Առաջնորդնվելով պետական շահով, սոցիալական գործընկերության սկզբունքով և դրսևորելով կառուցողական մոտեցում՝ որոշում ենք կայացրել վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը։ Մեր գործընկերների աշխատանքից հեռացման իրավաչափությունը քննարկելու ենք վերադասության սկզբունքով և անհրաժեշտության դեպքում՝ դատական կարգով»,- ասել է նա։

Քաջարան համայնքի ղեկավարը և ավագանին աշխատակիցներին կոչ են արել վերադառնալ բնականոն աշխատանքի և վերագործարկել կոմբինատի աշխատանքային պրոցեսը։

«Սթափվե՛ք և անդառնալի կորուստներից ու զրկանքներից խուսափելու համար վերադարձեք աշխատանքի և միշտ հիշեք, որ մենք ենք ստեղծելու մեր և մեր երեխաների ճակատագրերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նրանք զգուշացրել են, որ գործադուլը շարունակելու դեպքում անգործությունը ժամ առ ժամ ծանր և անդառնալի հարվածներ կհասցնի։

Այսօր ավելի վաղ ԶՊՄԿ-ից հայտնել էին, որ աշխատողների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով մի շարք փոփոխություններ կիրականացնեն։ Նաև նշել էին, որ աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։

Հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ գործադուլի միջոցով պահանջում էին աշխատավարձերի 50%-ով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում: Փետրվարի 1-ին կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանն Armenia Today-ին ասել էր, որ հունվարից ուժի մեջ էր մտել ընկերության կողմից աշխատավարձերի հավասարեցման համապատասխան որոշումը, ինչը դժգոհություն էր առաջացրել։ Փետրվարի 7-ին ԶՊՄԿ-ում գործադուլի ֆոնին 8 աշխատակցի ազատել էին աշխատանքից՝ տեղեկացնելով, որ այդ պահից նրանց հայտարարությունները կրում են «մասնավոր բնույթ»: ԶՊՄԿ-ն փետրվարի 9-ին հայտարարել էր, որ «ընկերության հետ առնչություն ունեցող անձինք հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով իրենց աշխատակիցներին կոչ են անում չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը»։

ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+