ՀՀ քաղաքացիների 60%-ից ավելին դրական է վերաբերում ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությանը։ Այս մասին են վկայում հունվարի 9-ին համապատասխան որոշման ընդունման շուրջ MPG/Gallup International Association-ի կողմից հունվարի 20-22-ը Հայաստանում 1100 քաղաքացիների շրջանում անցկացված հեռախոսային հարցման տվյալները։
Ըստ հարցման՝ 27,2%-ը նշել է, որ լիովին դրական է վերաբերվում, ավելի շուտ դրական է վերաբերում 34,5%-ը։ 13,1%-ը գտնում է, որ համագործակցությունը բացասական է, իսկ 10,9%-ը նշել է, որ այն ընդհանրապես բացասական է։ 14%-ը չի կարողացել պատասխանել հարցին։
Բացի այդ, քաղաքացիների 27%-ը գտնում է, որ դեպի ԵՄ ձգտումն ու ԱՄՆ-ի հետ ռազմավարական փխգործակցության մասին պայմանագիրը դրական կազդեն ՀՀ-ի վրա, իսկ 24,2%-ը կարծում է, որ դրանք լրացուցիչ ռիսկեր կստեղծեն։ Հարցվածների 18,6%-ը համոզված է, որ համագործակցությունը լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կբացի, իսկ 10%-ը, որ տնտեսական ռիսկեր կբերի։ 1,7%-ը հայտնել է այլ կարծիքներ, 18,5%-ը դժվարացել է կարծիք հայտնել։
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրինագծին, որը պաշտոնականացնում է Հայաստանի մտադրությունը՝ շարժվել դեպի եվրաինտեգրում, ինչպես նաև նախատեսում է ստեղծել «ավելի աշխատանքային մթնոլորտ» ԵՄ ներկայացուցիչների հետ այս օրակարգի հետագա քննարկման համար։
ՀՀ-ն և ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել էին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրել էին ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






