Հունվարի 27-ին ցերեկը Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնել է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 5-5, երեկոյան՝ 0-ից +2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-ից 1 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-ից 4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 4-7 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -1-ից 2 աստիճան։ Լոռու մարզում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-ից 4 աստիճան, հովտային շրջաններում՝ 3-6 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-ից մինչև 7 աստիճան, հովտային շրջաններում՝ 6-9 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 6-8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից 3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կտաքանա -2-ից մինչև 2 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ սպասվում է 5-9 աստիճան, հովտային շրջաններում 6-8 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 9-ից -2 աստիճան տաքություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







