Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:06

Ապօրինի անտառահատումներն արդյոք կապվա՞ծ են Փաշինյանի եղբոր ու Տավուշի մարզպետի հոր հետ. ԶԼՄ

Ապօրինի անտառահատումներն արդյոք կապվա՞ծ են Փաշինյանի եղբոր ու Տավուշի մարզպետի հոր հետ. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև ՔՊ հունվարի 9-ի նիստի վիճաբանության պատճառ է դարձել Տավուշում անտառահատումները, որոնք Սարգսյանի համոզմամբ՝ ապօրինի են, հայտնել է «Իրավունք» օրաթերթը։

ՔՊ պատգամավորն առաջարկել է իրավական գործընթաց սկսել այս հարցի շուրջ։

«Սարգսյանը քիթը մտցրել է այնտեղ, որտեղ բոլորովին պետք չէր: Նա բարձրաձայնել է Տավուշում առկա ապօրինի անտառահատումների մասին և շեշտել, որ այստեղ նախաձեռնող կոռուպցիոն սխեմա է տեսնում. անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական գործընթաց սկսել, բացահայտել ու պատժել բոլորին, ովքեր մեղավոր են, եթե անգամ լինի նախարար ու մարզպետ»,- գրել է թերթը։

Այդ հայտարարությունը, թերթի ՔՊ աղբյուրների փոխանցմամբ, «ջղաձգել է» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը «զարմացրել է ՔՊ ներկայացուցիչներին, իսկ տավուշցիներին՝ ոչ»:

Թերթի տավուշյան աղբյուրների տեղեկությամբ՝ «անտառահատումների գրեթե մենաշնորհը տարիներ շարունակ Ղալումյանների հոր՝ Վոլոդյա Ղալումյանի և Փաշինյանի հարազատ եղբոր՝ Արտակ Փաշինյանի ձեռքում է» և պատգամավորի հայտարարություններն «անհարմար վիճակ են ստեղծել և՛ մարզպետի, և՛ Փաշինյանի համար»:

Մամուլը գրել էր, որ ՔՊ նախաձեռնող խմբի հունվարի 9-ի նիստն ավարտվել էր թեժ վիճաբանությամբ։ Ըստ թերթի՝ վեճ էր տեղի ունեցել Սարգսյանի ու Ղալումյանի միջև: Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում «բուռն» քննարկում էին ունեցել։ Ըստ ՔՊ-ի մամուլի ծառայության՝ նիստում քննարկվել էին անտառների կառավարմանը վերաբերող հարցեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+