Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՌԲԿ-ի փոխանցմամբ, ավտոճանապարհը փակ է Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտի երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է նաև, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







