Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:16

«Ափսոսում եմ ասված բառերի համար». Երևանի քաղաքապետը ներողություն է խնդրել հոր խոսքերի համար

«Ափսոսում եմ ասված բառերի համար». Երևանի քաղաքապետը ներողություն է խնդրել հոր խոսքերի համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձում ներողություն է խնդրել հոր՝ Արմեն Ավինյանի խոսքերի համար։

Ավելի վաղ Oragir.News-ը մայրաքաղաքում հարցում էր անցկացրել, անցորդներից, ինչպես նաև վարորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160 000 դրամ է։                                                                           

Հարցին ի պատասխան՝ քաղաքապետի հայրն ասել էր՝ «պիտի 500 000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով»։ Ընդ որում՝ քաղաքապետի հայրը նշել է, որ չի վճարել գումարը, քանի որ իր մեքենան էլեկտրական է։

Ավինյանը հոր պատասխանը «կոպիտ ու տգեղ» է անվանել և նշել, որ դա հնարավոր է նյարդային վիճակի հետևանք լինի։

«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցրել և վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի, միգուցե նաև մի փոքր էլ լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանքներ են։ Շատ ափսոսում եմ ասված բառերի, խոսքերի համար և ներողություն եմ խնդրում»,- ասել է Ավինյանը։

Ըստ նրա՝ քաղաքապետարանը բոլորի շահերի պաշտպանության գաղափարով է առաջնորդվում։

«Մեր վերաբերմունքը երևանցիների նկատմամբ հավասարապես հոգատար է բոլոր մարդկանց մասով և չկա տարանջատում»,- հավելել է նա։

Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը։ Ըստ քաղաքապետարանի՝ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։

Երևանում կայանման նոր սակագներն ուժի մեջ էին մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ «Ա» գոտում՝ Երևանի փոքր կենտրոնում, կայանելու արժեքը կազմում է տարեկան 160 հազար դրամ, «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող մյուս բոլոր փողոցները)՝ տարեկան 24 հազար դրամ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+