Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից»,- գրել է վարչապետը X սոցիալական ցանցում՝ ցավակցություն հայտնելով միջադեպի զոհերին և նրանց ընտանիքներին։
Վերջին տվյալներով՝ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում մեքենայով ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով զոհվել էր առնվազն 5 մարդ, այդ թվում՝ փոքր երեխա, ևս 200 մարդ վիրավորվել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







