Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:13

86 ընկերության կեսից ավելին նույնիսկ 10 մլն չի փոխանցել․ Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվության մասին

86 ընկերության կեսից ավելին նույնիսկ 10 մլն չի փոխանցել․ Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվության մասին

«Իմ քայլը» հիմնադրամի անունից ուղարկված նամակին դրական արձագանքած, ՀՀ-ում գործող 86 ընկերությունների 50%-ից ավելին նույնիսկ 10 մլն չի փոխանցել, հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 473 խոշոր ընկերությունների նամակ է ուղարկել, որտեղ ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը և խնդրել դրանք հավանելու դեպքում ֆինանսապես աջակցել։

Հակոբյանը հավելել է, որ 10 մլն-ը նամակում նշել է «որպես կողմնորոշիչ գումար», որովհետև նամակն ուղղվում է խոշոր ընկերություններին և գուցե նրանք պատկերացնեն, որ իր ակնկալիքները շատ ավելի մեծ են։

«Նման նամակներ ուղարկվել են 473 խոշոր ընկերությունների, որոնցից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել։ Պաշտոնապես ստացել ենք 4 մերժում՝ տարբեր հիմնավորումներով, և դրական արձագանք ստացել 86 ընկերությունից»,- ասել է նա և հավելել, որ 86 ընկերություն հիմնադրամին 1 մլն դրամից մինչև 10 մլն դրամ է փոխանցել։

Նոյեմբերի 1-ին վարչապետի տիկնոջ հրավիրած հաջողակ տղամարդ գործարարների բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 գործարար, ինչի արդյունքում հավաքվել էր 62 մլն դրամ։ Հակոբյանի մասնակցությամբ բարեգործական առաջին ընթրիքը նվիրված էր Հայաստանի մարզերում սկսնակ կին ձեռներեցների աջակցությանը։ Միջոցառմանը մասնակցել էր 42 կին գործարար։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+