Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին

ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու Մոսկվայի մտադրության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարևոր տեղ ենք հատկացնում տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցմանը «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածելու Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության»,- ասել է նա «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումում։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան չի խուսափում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր բոլոր ուղղություններով խթանելուց: Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ստանձնած ռազմաքաղաքական պարտավորություններից և պատրաստ է Հարավային Կովկասի անվտանգության մասին «անկեղծ և առարկայական» զրույցի։

Միևնույն ժամանակ՝ Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ Երևանի հետ՝ Մոսկվայում ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Նա հավելել է, որ Երևանի հետ ռիթմիկ բազմակողմ երկխոսությունը չի դադարել՝ չնայած խնդրահարույց հարցերին։

Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափի նախաձեռնությունը 2020 թվականի վերջին առաջադրվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Պլատֆորմի առաջին հանդիպումը հինգ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել էր «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Նույն օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի նախագծի վրա աշխատանքն ավարտելու համար։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանն Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր հայ-ադրբեջանական խաղաղության կարգավորումները  և հայտարարել, որ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ ցանկացած բանակցային գործընթաց ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի ու Արցախի տարածքների շահերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+