Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

Հայկական խոհանոցը հանրաճանաչ դարձնելու համար «Ծաղկունքը» Փարիզում մրցանակի է արժանացել

Հայկական խոհանոցը հանրաճանաչ դարձնելու համար «Ծաղկունքը» Փարիզում մրցանակի է արժանացել

Հայաստանի Գեղարքունիքի մարզի «Ծաղկունք» ռեստորանը ռեստորանների գնահատման La Liste հարթակի կողմից դարձել է Discovery gem award 2025 հեղինակավոր մրցանակի 5 դափնեկիրներից մեկը, հայտնել են ռեստորանից։

«Ծաղկունք»-ը հայկական հաստատությունների շարքում առաջինն է, որն ստացել է այս մրցանակը: Discovery gem award մրցանակը շնորհվում է գաստրոնոմիայի և հյուրընկալության ոլորտում յուրահատկության, նորարարության և վարպետության համար:

Լա Liste-ն առանձնացրել է «Ծաղկունքը» հայկական խոհանոցի լավագույն ավանդույթների հանրահռչակման գործում ունեցած ակնառու ավանդի համար: Մրցանակը հանձնվել է Փարիզում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հայկական ռեստորանի հետ մրցանակին արժանացել են նաև հնդկական Naar-ը և ամերիկյան Kann-ը։

Bon Vivant Communications գլոբալ գաստրոնոմիական դեսպանատան հիմնադիր Քրիստիան Բրասկ Թոմսենը բարձր է գնահատել ռեստորանի կատարած աշխատանքը ժամանակակից խոհարարական լեզվի զարգացման գործում։ Նա մատնանշել է հնագույն ժողովրդի խոհանոցը յուրովի մատուցելու մասին, ինչի արդյունքում այն դուրս է գալիս Եվրոպայի «մոռացված ծայրամասերից»։

Նա նշել է, որ «Ծաղկունքի» հիմնադիր Հրաչյա Աղաջանյանի հետ ծանոթացել է 2012 թվականին, երբ վերջինս Դանիայում Հայաստանի դեսպանն էր: Աղաջանյանն այն ժամանակ խոստացել էր, որ մի օր կվերադառնա հայրենիք և ռեստորան կկառուցի իր ընտանիքի հայրենի գյուղում, որը գտնվում է Երևանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա։

«Ծանրագույն 2020 թվականից հետո, որին նախորդել էին COVID համաճարակը և տարածաշրջանային ավերիչ պատերազմը, նրան հաջողվեց վերականգնել ռեստորանը։ Այսօր այդ հաստատությունը դարձել է միաժամանակ վեց գյուղի զարգացման մասշտաբային նախագծի խորհրդանիշ»,- հայտարարել է Թոմսենը։

«Ծաղկունքը» 2021 թվականի դեկտեմբերին Forbes-ի վարկածով ընդգրկվել էր տարվա լավագույն ամենահետաքրքիր տասը ռեստորանների ցանկում։ Հունվարին The Guardian-ը գրել էր, որ այն խոհարարների երազանքների ռեստորանն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+