Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:19

Եթե ՀՀ-ն հետաքրքրություն ցուցաբերի, ցանկացած խնդրանքի դեպքում պատրաստ ենք աջակցել․ Լեհաստանի նախագահ

Եթե ՀՀ-ն հետաքրքրություն ցուցաբերի, ցանկացած խնդրանքի դեպքում պատրաստ ենք աջակցել․ Լեհաստանի նախագահ

Լեհաստանը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանին եվրոպական ընտանիքին միանալուն ավելի մոտեցնելու համար, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Բոլոր այն գործառույթները, որոնք Հայաստանը կմոտեցնեն Եվրոպային և եվրոպական ընտանիքին, ապա մենք նույնպես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այդ ոլորտում։ Եթե Հայաստանը հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք ցանկացած խնդրանքով աջակցել»,- նշել է Լեհաստանի նախագահը։

Դուդան հայտնել է, որ տարածաշրջանում (Հարավային Կովկաս-խմբ․) իրավիճակի կայությունը շատ կարևոր է Լեհաստանի համար։ Նա վերահաստատել է Լեհաստանի դիրքորոշումը հայերի՝ իրենց սահմաններից ներս խաղաղ գոյակցության մասին։

«Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ Կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը կայուն և հստակ նշված սահմանների մեջ։ Այդ խաղաղությունը կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար»,- ասել է նա՝ նշելով, որ պատրաստ են օգնության կարիքի դեպքում ցուցաբերել։

Խաչատուրյանը նշել է, որ լեհ գործընկերոջ հետ անդրադարձել է նաև Հարավային Կովկասի և եվրոպական տարածաշրջանների զարգացումներին և առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։

«ՀՀ-ն կայուն խաղաղության հասնելու, առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսությունների միջոցով լուծելու հաստատակամ դիրքորոշում ունի։ Այս համատեքստում իմ գործընկերոջը ներկայացրեցի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որում պատշաճ կերպով ներկայացված է տարածաշրջանում երկրաժամկետ կայունության և խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը»,- ասել է նա։

Հուլիսի 17-ի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը գրել էր, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի հուլիսի 22֊ի նիստի օրակարգում։

Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ Եվրամիությունը ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը։

Դիտեք նաև՝ «Լավ կլինի», «Մեզ պետք չէ»․ երևանցիները՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման նարավորության մասին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+