Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

Ադրբեջանում պետական ​​գաղտնիք հրապարակելու մեղադրանքով ռազմական փորձագետ է ձերբակալվել

Ադրբեջանում պետական ​​գաղտնիք հրապարակելու մեղադրանքով ռազմական փորձագետ է ձերբակալվել

Ադրբեջանում ձերբակալել են ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևին՝ պետական ​​գաղտնիքներ հրապարակելու համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Դատախազությանը։

Ենթադրվում է, որ Վերդիևը նոյեմբերի 22-ին Արցախի օկուպացված տարածքում մեդիա շրջայցի ժամանակ սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել «ադրբեջանական զինված ուժերի մարտական ​​դիրքերի, սահմանապահ զորքերի տեղակայման, կոորդինատների և օպերատիվ իրավիճակի մասին»։

Վերդիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի պետական ​​գաղտնիքի հրապարակման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։

Նոյեմբերի 21-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, ելույթ ունենալով Բաքվում COP29-ը համաժողովում, հայտարարել էր, որ Ադրբեջանում լրատվամիջոցներում աշխատող ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը խիստ մտահոգիչ է։

Նոյեմբերի 6-ին «Գեղարդ» հիմնադրամը հայտնել էր, որ քաղաքական հալածանքների ենթարկված և Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստները Բաքվում COP29-ի անցկացման նախօրեին Գերմանիայում բողոքի ակցիա էին անցկացրել։ Նրանք նշել էին, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։ Հիմնադրամի տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրողներ են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+