Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը

Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը

Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը, տեղեկանում ենք ֆորումի էջից։

Այն նվիրված է «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդմանը»:

Մասնակցիները կքննարկեն ռիսկերի գործոնները բացահայտելու և վերջիններիս ժամանակին արձագանքելու մարտահրավերները:

Նշվում է, որ քննարկումները կներառեն միջազգային մեխանիզմների արդյունավետությունն ամրապնդելու, ինչպես նաև գործնական և քաղաքականության մշակման մակարդակներում հետևողականության ապահովման հարցեր:

Ֆորումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի, ինչպես նաև GAAMAC (Համաշխարհային գործողություն ընդդեմ զանգվածային վայրագությունների) և Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի աջակցությամբ։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը կայացել էր 2022 թվականի դեկտեմբերին՝ Երևանում։ Սեպտեմբերի 28-ին ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել էր Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում հայ ժողովրդին կոչ էր արել «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել են այդ հայրենիքը, Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»։ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել էր Փաշինյանի հայտարարությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ և մեղադրել նրան այդ հանցագործությունը ժխտելու մեջ։ Ինստիտուտը նշել էր, որ իր հայտարարության մեջ վարչապետը փորձել է «ջնջել Թուրքիայից և Ադրբեջանից բխող սպառնալիքները՝ դրանք վերաիմաստավորելով որպես հայ հասարակության մեջ տրավմայի պատճառած անհիմն վախեր»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+