Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:26

Զաք Մինասյանը նշանակվել է San Francisco Giants բեյսբոլի ակումբի գլխավոր տնօրեն

Զաք Մինասյանը նշանակվել է San Francisco Giants բեյսբոլի ակումբի գլխավոր տնօրեն

San Francisco Giants բեյսբոլի պրոֆեսիոնալ ակումբի սկաութինգի գծով ամերիկահայ փոխնախագահ Զաք Մինասյանը դարձել է ակումբի նոր գլխավոր տնօրեն, հաղորդում է Բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) կայքը։

«Զաքն այստեղ իր աշխատանքի 6 տարիների ընթացքում մեր կազմակերպությանը բերել է հարուստ գիտելիքներ և փորձ: Նա ոչ միայն կարողանում է հրաշալի ընտրել տաղանդներին, այլև հրաշալի մարդ է, որով կարող է հպարտանալ մեր համայնքը։ Վստահ ենք, որ նոր պաշտոնում նա կօգնի մեզ կատարելագործվել որպես թիմ և կազմակերպություն, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն», — ասել է Baseball Operations-ի նախագահ Բասթեր Փոուզին:

41-ամյա Մինասյանը «Սան Ֆրանցիսկոյի դարաշրջանում» դարձել է ակումբի 11-րդ գլխավոր տնօրենը: Պաշտոնն ստանձնելուց հետո նա հայտարարել է, որ մտադիր է San Francisco Giants-ին վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

«Այս ակումբում գնահատելու շատ բան կա. տաղանդավոր կորիզ ինչպես Մեծ լիգայի, այնպես էլ Փոքր լիգա համակարգերում, նվիրված երկրպագուներ, վետերանների անհավանական խումբ և համայնքին աջակցելու կազմակերպության հանձնառություն»,- ավելացրել է Մինասյանը:

2022 թվականից նա հանդիսանում էր San Francisco Giant-ի սքաութինգի գծով փոխնախագահը, որին միացել էր 2019 թվականին մեկ այլ բեյսբոլի ակումբի՝ Milwaukee Brewers-ի միջոցով։ Milwaukee Brewers-ում աշխատելու ժամանակ Մինասյանն առանցքային դեր է խաղացել այնպիսի աստղային խաղացողների ձեռքբերման գործում, ինչպիսիք են Սի Սի Սաբաթիան, Զաք Գրինկին, Կառլոս Գոմեսը, Ջոշ Հադերը, Քորի Քնեբելը, Ժան Սեգուրան և Ուիլ Սմիթը:

Մինասյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած Գևորգ Մինասյանի և Յագսա Չոլաքյանի ծոռն է, երկուսն էլ՝ Խարբերդից։ Մինասյանի հայրը 1988-2009 թվականներին հանդիսացել է Rangers-ի մենեջերը, իսկ Զաքի եղբայրը՝ Փերին, Los Angeles Angels-ի գլխավոր տնօրենն է։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+