Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հետ հարաբերությունների հարցը․ Շառլ Միշելը՝ ընտրությունների մասին

ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հետ հարաբերությունների հարցը․ Շառլ Միշելը՝ ընտրությունների մասին

Հոկտեմբերի 26-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Եվրախորհրդարանը մտադիր է քննարկել երկրի հետ հարաբերությունների հարցը, X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Նա հայտնել է, որ հարցը կընդգրկվի Բուդապեշտում ԵԽ ոչ պաշտոնական նիստի օրակարգում։

«Եվրոպական խորհուրդը նոյեմբերին կայանալիք նիստում կգնահատի ստեղծված իրավիճակը և կորոշի Վրաստանի հետ հարաբերություններում հետագա քայլերը»,- նշել է Միշելը։

Նա ընդգծել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների օպերատիվ, արագ, թափանցիկ և անկախ հետաքննության անհրաժեշտության մասին։

«ԵԽ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության՝ ընտրությունների նախնական գնահատականը»,- հավելել է Միշելը։ 

Եվրոպական խորհրդի նախագահը Վրաստանի ղեկավարությանը կոչ է արել Եվրախորհրդի նիստերում հունիսին և հոկտեմբերին արված հայտարարություններից հետո հաստատել հավատարմությունը եվրոպական ուղեգծին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, իր հերթին, կոչ է արել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում գրանցած խախտումների վերաբերյալ միջազգային հետաքննություն անցկացնել։

«Միջազգային դիտորդներն ազատ և արդար չեն ճանաչել արդյունքները։ Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային ու տեղական դիտորդների կոչերին՝ ընտրությունների հետ կապված խախտումների մասին բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննություն անցկացնելու համար»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բլինքենը «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է պետական ռեսուրսներն օգտագործելու մեջ և հայտարարել, որ ընտրությունների արդյունքները վստահության արժանի չեն: 

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 26-ին: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերի 99,97% տվյալների մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքել էր ձայների 53,92%-ը։ Խորհրդարան անցած 4 ընդդիմադիր ուժերը չէին ընդունել արդյունքները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չէր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ դրանք կեղծվել են։ Նա բողոքի ակցիա անցկացնելու կոչ էր արել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+