Իրանցի մարզիկ, կարատեիստ Ահմադ Բաղերին Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանին ոսկե մեդալ է հանձնել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկերոջ՝ Արթուր Սուքիասյանի։
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ Ավագյանը բարձր է գնահատել իրանցի մարզիկի այս քայլը և խոստացել Դանիայում կայացած մրցաշարում Բաղերիի նվաճած մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







