Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:19

Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. ՄԻՊ-ը` Արդարադատության նախարարի իր թեկնածության մասին

Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. ՄԻՊ-ը` Արդարադատության նախարարի իր թեկնածության մասին

Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իր անունը շրջանառվո՞ւմ է Արդարադատության նախարարի թեկնածության համար։

«Չեմ համարում, որ այս հարցին այս փուլում պատասխանելը մարդկային և մասնագիտական էթիկայի տեսանկյունից ճիշտ է, ուստի կասեմ հետևյալը՝  համարում եմ, որ այս պահին այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ։ Շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը»,- ասաց նա։

Մանասյանը չարձագանքեց հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջարկել էր իր թեկնածությունը նախարարի պաշտոնում՝ նշելով, որ եթե որևէ այլ փուլում ճիշտ համարի մեկնաբանություն տալ, ապա կտա։

ՄԻՊ-ը չպատասխանեց հարցին, թե «արդյոք արդարադատության ոլորտը շատ կտուժի՞, եթե այն ղեկավարի ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը»։ Նա հրաժարվեց գնահատական տալ Դավոյանի իրավական գիտելիքներին՝ նշելով, որ թեմայի վերաբեյալ հարցադրումները կոռեկտ չեն։

Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել ԱՆ ղեկավար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու համար:

Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+