Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:20

ԶԼՄ-ն հայտնել է Արցախի ԱԺ-ում սեպտեմբերի 19-ը ցեղասպանության օր սահմանելու նիստի տապալման պատճառը

ԶԼՄ-ն հայտնել է Արցախի ԱԺ-ում սեպտեմբերի 19-ը ցեղասպանության օր սահմանելու նիստի տապալման պատճառը

Արցախի Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 19-ն Արցախի Հանրապետության տոնացույցում ցեղասպանության օր սահմանելու նիստը տապալվել է քվորում չլինելու պատճառով, գրում է «Հրապարակ»-ը։

Թերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին նախատեսված նիստում քվորում չի ապահովվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավորների բոյկոտի արդյունքում:

«Նիստ չի գումարվել, բնականաբար, նախագիծը չի ընդունվել, թեպետ բոյկոտի վերաբերյալ որևէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն Արցախի քաղաքական շրջանակները վստահ են, որ Բաբայանը հերթական անգամ ՀՀ իշխանությունների կամքն է կատարել՝ փորձելով փակել ու պատմության արխիվն ուղարկել Արցախի թեման»,- նշում է թերթը:

Օգոստոսի 15-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ Բաբայանն Արցախի քաղաքական ուժերին առաջարկել է կոալիցիա կազմել և միասնական ճակատով մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Այդ նպատակով, ըստ թերթի, նա հանդիպումներ էր ունեցել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Թերթը նշել էր, որ արցախյան քաղաքական գործիչները չեն աջակցել այդ գաղափարին և մատնանշել են Հայաստանում արցախցիների և հայերի միջև առկա սոցիալական բաժանումը խորացնելու ռիսկերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+