Վրաստանի խորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը հայտարարել է նիստերը բոյկոտելու մասին, հայտնել է Formulanews-ը։
Ըստ կայքի՝ այսօր մեկնարկած աշնանային նստաշրջանին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանականներին հայտնել է, որ մի քանի նամակ են ստացել բոյկոտի մասին։
Նիստին չեն մասնակցում «Միացյալ ազգային շարժում», «Հանուն ազգային և ժողովրդավարական պետության», «Եվրոօպտիմիստներ», «Ազատություն», «Լելո», «Քաղաքացիներ» և «Բարեփոխումներ» կուսակցությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







