ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել քաղաքացիներից հեռախոսազանգի միջոցով գումար հափշտակելու մասին՝ զգուշացնելով կասկածելի զանգերի դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն։
Գերատեսչության տվյալերով՝ հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 143 դեպք: Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակած գումարի չափը կազմել է 16-30 հազար դոլար։
ՆԳՆ-ն օգոստոսի 7-ին հայտնել էր, որ խարդախության հեղինակները զանգահարում են մարդկանց ու ասում, թե, իբր, իրենց այս կամ այն հարազատի հետ դժբախտություն է պատահել ու գումար է անհրաժեշտ։
«Խարդախության զոհ չդառնալու համար պետք չէ չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, հավաստիությունն ստուգել ծանոթ-բարեկամներից կամ նմանատիպ կասկածելի զանգերի դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարով»,- հայտնել էին ՆԳՆ-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







