Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:46

«ՌԴ-ից ծանուցում չենք ստացել»․ ՍԱՏՄ-ն՝ հայկական ելակի մեջ հայտնաբերված նյութի հրապարակման մասին

«ՌԴ-ից ծանուցում չենք ստացել»․ ՍԱՏՄ-ն՝ հայկական ելակի մեջ հայտնաբերված նյութի հրապարակման մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե Հայաստանից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր նյութ է հայտնաբերվել։ 

«Պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- Armenia Today-ին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով հայկական «ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ հայտնաբերելու» հրապարակմանը։

Հարությունյանը տեղեկացրել է, որ ՍԱՏՄ-ն մինչև օրս պաշտոնական ծանուցում չի ստացել նաև հայկական կոնյակների վերաբերալ օգոստոսի 20-ի հրապարակման մասով։

Mash-ն օգոստոսի 28-ին գրել էր, որ ՀՀ-ից ՌԴ արտահանված 4 տոննա ելակի խմբաքանակում «հայտնաբերվել է տեբուկոնազոլ պեստիցիդը, որը քայքայում է էնդոկրին համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում»։

Օգոստոսի 20-ին ՏԱՍՍ-ը գրել էր՝ «հետազոտությամբ պարզվել են, որ ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն»։ Հարությունյանն Armenia Today-ին այդ ժամանակ հայտնել էր, որ հայկական կոնյակների վերաբերյալ հետազոտության մասին ՌԴ-ից պաշտոնական նամակ չեն ստացել և սպասում են բացատրության։ 

2024-ի մարտին Ռուսաստանն աղիքային ցուպիկի պատճառով արգելել էր Հայաստանից կարմիր խավիարի ներկրումը։ Փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել էր Հայաստանում արտադրվող «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ փետրվարի 12-ին այն խմելու պատճառով Վլադիկավկազի բնակիչներից մեկի կերակրափողի այրվածքի մասին հաղորդումներից հետո։ Հուլիսի 26-ին «Ռոսսելխոզնադզորը» անհանգստություն էր հայտնել ՀՀ-ից ոչ անվնաս արտադրանքի արտահանման դեպքերի աճի հետ կապված։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+