Երևանում 65-ամյա մորն սպանած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին։ Ժամը 9.50-ին ոստիկանության Շենգավիթի բաժին շտապօգնության ենթակայանից հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել են Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:
«Պարզվել է, որ ժամը 8.55-ին 65-ամյա կնոջը սուր կտրող-ծակող գործիքով սպանել է նույն հասցեում բնակվող 25-ամյա որդին, որն այնուհետև դիմել է փախուստի»,- հայտնում են ոստիկանությունից:
Ըստ գերատեսչության՝ 25-ամյա երիտասարդը ժամը 21.45-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին: Հանգամանքները պարզվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







