Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:09

ԱՄՆ-ն Վենեսուելայի ընտրություններում հաղթող է ճանաչել ընդդիմադիր թեկնածուին

ԱՄՆ-ն Վենեսուելայի ընտրություններում հաղթող է ճանաչել ընդդիմադիր թեկնածուին

ԱՄՆ-ն Վենեսուելայի ընտրություններում հաղթող է ճանաչել ընդդիմադիր Էդմունդո Գոնսալեսին և Վենեսուելայում «իշխանության խաղաղ անցման» կոչ արել, տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարությունից։

Բլինքենը մատնանշել է քվեաթերթիկների մշակման ժամանակ «լուրջ սխալների» մասին։ Նա ընդգծել է, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին հաղթող է հայտարարել՝ առանց ապացույցներ ներկայացնելու: Քվեների 100% հաշվարկի արդյունքները, Բլինքենի խոսքով, մինչ օրս չեն հրապարակվել, ինչը հայտարարված արդյունքը զրկում է «որևէ վստահությունից»։

«Մենք շնորհավորում ենք Գոնսալեսին հաջող նախընտրական քարոզարշավի համար։ Այժմ ժամանակն է, որ վենեսուելական կուսակցությունները սկսեն քննարկել իշխանության հարգալից, խաղաղ անցումը։ Մենք լիովին աջակցում ենք Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի վերականգնման գործընթացին և պատրաստ ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկել դրա հետագա զարգացման ուղիները»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։

Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին, որի արդյունքներով Մադուրոն ստացել է ընտրողների ձայների 51․2%-ը։ Նրա հիմնական մրցակից Գոնսալեսն ստացել էր ձայների 44․2%-ը։ Արգենտինան, Պերուն և Չիլին չէին ճանաչել Մադուրոյի հաղթանակը։ Մադուրոյի հաղթանակը չէր ճանաչել նաև Վենեսուելայի ընդդիմությունը ու հայտարարել էր, որ բողոքարկելու է արդյունքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+