Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:10

ԿԳՄՍՆ-ն հայտնել է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում

ԿԳՄՍՆ-ն հայտնել է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում։

Բռնցքամարտ

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի քառորդ եզրափակիչ մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին, ժամը 00:08-ին, կիսաեզրափակիչը՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 00:02-ին, եզրափակիչը՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 00:51-ին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Ըմբիշներ Մալխաս Ամոյանի (77 կգ) և Արթուր Ալեքսանյանի (97 կգ) մասնակցությամբ մեկնարկային 1/8 եզրափակիչները կկայանան օգոստոսի 6-ին, ժամը՝ 13:30-ին։ Եզրափակիչները նախատեսված են օգոստոսի 7-ին, 77 կգ քաշային կարգը՝ ժամը 21:55-ին, 97 կգ քաշային կարգը՝ 22:05-ին:

Սլավիկ Գալստյանի (67 կգ) մեկնարկային մարտը 1/8 եզրափակչում կկայանա օգոստոսի 7-ին, ժամը 11:30-ին, եզրափակիչը՝ օգոստոսի 8-ին, ժամը 21:55-ին։

Աթլետիկա

Վազորդ Երվանդ Մկրտչյանը (800 մ վազք) որակավորման փուլում ելույթ կունենա օգոստոսի 6-ին, ժամը 13:55-ին, եզրափակիչը կկայանա օգոստոսի 10-ին, ժամը 21:25-ին:

Ազատ ոճի ըմբշամարտ

Ըմբիշ Արսեն Հարությունյանի (57 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչ մարտը կկայանա օգոստոսի 8-ին, ժամը 13:30, եզրափակիչը՝ օգոստոսի 9-ին, ժամը 21:55-ին: Վազգեն Թևանյանի (65 կգ) մեկնարկային 1/8 եզրափակչի մարտը նախատեսված է օգոստոսի 10-ին, ժամը 13:30-ին, եզրափակիչը՝ օգոստոսի 10-ին, ժամը՝ 14:25-ին:

Ծանրամարտ

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) հանդես կգա օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ին: Գարիկ Կարապետյանը (102 կգ) և  Վարազդատ Լալայանը (+102 կգ) կմրցեն օգոստոսի 10-ին, ժամը 13:30-ին և 22:30-ին:

Ամառային Օլիմպիական խաղերը անցկացվում են Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ էր ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։ Օլիմպիական խաղերում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան $64 հազար)։ Հուլիսի 25-ին Փարիզում բացվել էր «Հայաստանի տունը», որը կգործի հուլիսի 25-ից օգոստոսի 11-ը և կդառնա 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հայ երկրպագուների կենտրոնը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+