Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:33

ՀՀ-ում կենսաթոշակի հաշվարկման ընթացքում արցախցիների 1992-2014թթ․ աշխատանքային ստաժը չի հաշվարկվում․ Գեղամ Ստեփանյան

ՀՀ-ում կենսաթոշակի հաշվարկման ընթացքում արցախցիների 1992-2014թթ․ աշխատանքային ստաժը չի հաշվարկվում․ Գեղամ Ստեփանյան

ՀՀ-ում արցախցիների կենսաթոշակի չափը հաշվարկելիս նրանց՝ 1992-2014թթ․ ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաշվի չի առնվում, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ պատճառը համապատասխան բազաների բացակայությունն է, որոնցով հնարավոր կլիներ ապացուցել արցախցիների սոցիալական վճարներ կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալու՝ օրենքով պարտադիր համարվող հանգամանքը։

«Նույն խնդրին բախվում են 35 տարվա աշխատանքային ստաժի հիմքով կենսաթոշակային տարիքից մեկ տարի շուտ թոշակի անցնել ցանկացողներ, նրանց պարագայում կենսաթոշակի նշանակումն ուղղակի անհնար է դառնում»,- գրել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ Արցախում 2020 թվականի 44-օրա պատերազմից հետո ստեղծվել էր հանձաժողով, որը լիազորված էր համապարփակ քննության վերցնել նշված հարցը, և անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում հաստատել բռնի տեղահանվածների աշխատանքային ստաժը։ Ըստ Ստեփանյանի՝ նմանատիպ հանձնաժողով ստեղծելու մասին իրավակարգավորում առկա է նաև «Պետական կոնսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։

«Սակայն նման հանձնաժողով ՀՀ կառավարության կողմից մինչ օրս չի ստեղծվել։ Քանի դեռ խնդիրը կարգավորված չէ, միակ լուծումը շարունակում է մնալ դատական ճանապարհով աշխատանքային ստաժը հաստատելը, որը և՛ ծախսատար է, և՛ ժամանակատար»,- նշել է նա՝ հավելելով, որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+