Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:39

Շաբաթվա աստղագուշակ․ ի՞նչ է սպասվում

Շաբաթվա աստղագուշակ․ ի՞նչ է սպասվում

Ձեզ ենք ներկայացնում աստղագուշակը՝ հունիսի 24-30-ի համար։

Խոյ

Ձեր ծրագրերն ու մտադրությունները պետք է գաղտնի պահվեն, եթե դուք հետաքրքրված եք դրանց իրականացմամբ: Երկուշաբթի հնարավոր է ստիպված լինեք դիմակայել չարագործների հարձակումներին: Երեքշաբթի օրը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի հովանավոր կամ ազդեցիկ մեկը, ով կարող է օգնել ձեզ։ Հինգշաբթի օրը կարելի է ֆինանսական վիճակի բարելավում ակնկալել։

Ցուլ

Դուք պետք է ժամանակավորապես հեռանաք հաստատված կարծրատիպերից: Փորձեք գոնե մի փոքր էներգիա պահպանել ձեր անձնական կյանքի համար։

Երկվորյակ

Այս շաբաթ աստղերը ձեզ խոստանում են շատ հաճելի պահեր և լավ նորություններ: Դուք ստիպված չեք լինի ապավինել միայն ձեր սեփական ուժերին, կհայտնվեն նրանք, ովքեր ցանկանում են օգնել ձեզ: Չորեքշաբթի օրը լավ աշխատանքային տեմպ կհավաքեք, աշխատեք հնարավորինս երկար չշեղվել դրանից։ Հանգստյան օրերին սպասեք սիրո խոստովանության և ամուսնության առաջարկի:

Խեցգետին

Երկուշաբթի օրը ցանկալի չէ որևէ լուրջ գործ ու կարևոր հանդիպում նախաձեռնել։ Դուք պետք է հեռացնեք ձեզ նյարդայնացնող մտքերից և մարդկանցից, որոնք կարող են ձեզ անցանկալի գործողությունների մղել: Չորեքշաբթի օրը արժե գովաբանել ինքներդ ձեզ վերջին օրերի ձեռքբերումների համար: Հինգշաբթին լավ օր է շփման, ուսման, բանակցությունների համար: Ձեր ակտիվությունն ու նախաձեռնությունը շատ պահանջված կլինեն։ Շաբաթ օրը դուք կարող եք հայտնվել անսպասելի իրադարձությունների էպիկենտրոնում։

Առյուծ

Դուք կարծես մի փոքր նյարդայնացած եք, բայց չպետք է թույլ տաք, որ հույզերը գերակշռեն․ ապացուցեք, թե ով է իրավիճակի իրական տերը: Փորձեք ամփոփել և շտկել վերջին շրջանում կուտակված սխալները։ Դա թույլ կտա ձեզ զգալ թեթև և ազատ, ինչն այնքան կարևոր է արձակուրդից առաջ:

Կույս

Այս շաբաթ դուք պետք է կյանքի կոչեք ձեր ծրագրերն ու մտահղացումները։ Այնուամենայնիվ, դրանցից մի քանիսը պետք է մի փոքր շտկվեն՝ կախված իրադարձությունների զարգացումից: Բայց աշխատեք հապճեպ որոշումներ չկայացնել, ժամանակ գտեք մտածելու և խորհելու համար։ Ցանկալի է դա անել միայնակ։ Շաբաթ օրը չարժե ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել։ Խուսափեք որևէ լուրջ թեմայի շուրջ վեճերից:

Կշեռք

Շաբաթվա սկզբին ընկերները կարող են ձեզ հետաքրքիր առաջարկ անել։ Երեքշաբթի և կիրակի օրերին հավանական են կարևոր ուղևորությունները կամ գործուղումները։ Շաբաթ օրվանից սկսած ընտանեկան խնդիրները կկարգավորվեն, կգա լիակատար փոխըմբռնման և մտերիմների կողմից անհրաժեշտ օգնության շրջանը։

Կարիճ

Ամփոփեք և վերլուծեք իրադարձությունները: Այսօր դուք կհասկանաք, որ շատ բանի եք հասել, և ձեր առջև փայլուն հեռանկարներ են բացվում։ Չորեքշաբթին հաջող օր է ձեր ունակությունները բացահայտելու համար։ Ձեզ կուղեկցի լավ տրամադրությունը, կարող եք ապահով կերպով կյանքի կոչել առավել արկածային ծրագրերը՝ առանց բարդությունների վախի: Հանգստյան օրերին դուք կարող եք հայտնվել ուշադրության կենտրոնում։

Աղեղնավոր

Դուք կուտակել եք բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն առանց հետաձգելու: Շաբաթվա սկզբին թույլ մի տվեք, որ հանկարծակի մոլեգնող կարոտն ու հուսահատությունը ձեզ մոտ գան, դրանք արագ կփարատվեն, քանի որ ձեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները շատ դրական կլինեն: Հիմա հինը քանդելու և նորը ստեղծելու ժամանակն է:

Այծեղջյուր

Այս շաբաթ ստիպված կլինեք շատ աշխատել, բայց արդյունքները շուտով կուրախացնեն ձեզ: Առավել լարված օրերը կարող են լինել երեքշաբթին և չորեքշաբթին, մի համաձայնվեք արկածային առաջարկների հետ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր վերադասները բավականին գոհ կլինեն ձեզանից, և դուք չեք զղջա ծախսած ուժերի համար:

Ջրհոս

Լավ պահ է եկել իրականացնելու այն նպատակը, որը երկար ժամանակ ձեզ մոտ չէր ստացվում։ Երեքշաբթի օրը կավելանան շփումների և օգտակար գործնական հանդիպումների թիվը։ Դուք կարող եք հուսալի դաշնակիցներ ձեռք բերել, եթե ցուցաբերեք ձեր դիվանագիտական տաղանդն ու նրբանկատության և չափի զգացումը: Հանգստյան օրերին փորձեք ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին և մտերիմներին։

Ձկներ

Շաբաթը սպառնում է ձեզ հոգնեցնել իր ինտենսիվությամբ և լարված ռիթմով։ Ձեր դրական տրամադրվածությունը թույլ կտա հեշտությամբ հաղթահարել նույնիսկ ամենաբարդ խնդիրները: Հանգստացեք եռուզեռից և անհանգստություններից, համտեսեք կյանքը: Ժամանակն է արձակուրդ վերցնել և մեկնել հեռավոր երկրներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+