Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:11

«Յունիբանկը» դադարեցրե՞լ է «Յունիստրիմ» համակարգի սպասարկումը

«Յունիբանկը» դադարեցրե՞լ է «Յունիստրիմ» համակարգի սպասարկումը

«Յունիբանկը» դադարեցրել է ռուսական «Յունիստրիմ» համակարգով ուղարկված դրամական փոխանցումների տրամադրումը, Armenia Today-ին հայտնել են այն քաղաքացիները, ովքեր այսօր փորձել են փոխանցումներ ստանալ բանկում:

Բանկի զանգերի կենտրոնից քաղաքացիներին պատասխանել են, որ խնդիրները ծագել են հունիսի 19-ին և այսօր՝ հունիսի 20-ին, դեռ չեն լուծվել։ Բանկից հաճախորդներին հայտնել են, որ այս պահի դրությամբ «Յունիստրիմ» համակարգով չեն աշխատում։ Բանկի մասնաճյուղերից մեկում բանկի աշխատակիցները նույն պատասխանն են տվել նաև Armenia Today-ի թղթակցին։ «Յունիբանկի» մամուլի ծառայության հետ կապ հաստատել չհաջողվեց, խմբագրությունը հարցում է ուղարկել ընկերությանը։

Միևնույն ժամանակ՝ «Յունիստրիմի» զանգերի կենտրոնից Armenia Today-ին հայտնել են, որ համակարգի միջոցով Հայաստանում փոխանցումներ կարելի է ստանալ նաև «Յունիբանկից»։

««Յունիստրիմ» բացի մեր գործընկերներն են նաև «Արցախբանկ»-ը և VTB-ն»,- մանրամասնել են զանգերի կենտրոնում:

VTB-ից հայտնել են, որ բանկը շարունակում է աշխատել «Յունիստրիմի» հետ, փոխանցումները տրամադրվում են դրամով՝ բանկի ընթացիկ փոխարժեքով: Հայտնել են, որ բանկը կարող է թողարկել ռուբլի, բայց պայմանով, եթե հաճախորդը նախապես զանգահարել է 87-87 հեռախոսահամարով և պատվիրել 150 000 ռուբլուց սկսած։ Հաճախորդը նաև պետք է նշի, թե որ մասնաճյուղում է ցանկանում դրանք ստանալ:

«Արցախբանկից» բանավոր չպատասխանեցին մեր հարցերին, խմբագրությունը հարցում է ուղարկել բանկին։

2023 թվականի հուլիսին Արդշինբանկը, Հայէկոնոմբանկը և Էվոկաբանկը դադարեցրել էին «Յունիստրիմ»-ով փոխանցումները։ Համակարգի սպասարկման  հետ կապված խնդիրներն առաջացել էին այն բանից հետո, երբ այն հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ։ «Յունիստրիմը» 2023 թվականի հուլիսի 21-ից դադարեցրել էր Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ արտարժույթով բոլոր փոխանցումները և հնարավոր էր գումար փոխանցել բացառապես ռուբլով և ստացողի երկրի ազգային արժույթով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+