Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:19

Բաքուն պնդում էր առանց սահմանազատման գործընթացի վերադարձնել 4 գյուղը․ Ծառուկյան

Բաքուն պնդում էր առանց սահմանազատման գործընթացի վերադարձնել 4 գյուղը․ Ծառուկյան

Ադրբեջանը պնդում էր 4 գյուղը վերադարձնել՝ առանց սահմանազատման գործընթացի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ին որևէ կողմ սահմանազատում չի պարտադրել։

«Սահմանազատման գլխավոր և առաջնային շահառուն ՀՀ-ն է։ ՀՀ-ին որևէ կողմ սահմանազատում չի պարտադրել, իհարկե, պետք է ամրագրենք, որ Ադրբեջանը պնդել է, որ իրականացվի 4 գյուղի վերադարձը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պահանջում էր գյուղերի վերադարձ առանց սահմանազատման, սահմանի հստակեցման։

«Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում ունեցանք սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանազատել արդեն իսկ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող և իրավական ուժ ունեցող սահմանագիծը, ըստ դրա, Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելով՝ այս հատվածներում ունենալ պետական սահման և հետո նոր իրականացնել գյուղերի վերադարձը»,- նշել է նա։

Ծառուկյանը խոստովանել է, որ ադրբեջանական կողմը հրապարակային խոսքում պատերազմով է սպառնացել։

ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Նրանք բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։

Մայիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշում սահմանազատման գործընթացը կասեցնելու դեպքում պատերազմ է սկսվելու։

Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+