Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:18

«Ակադեմիական քաղաքի» համար կայարան կառուցելու նախագիծ կա․ ԿԳՄՍ նախարար

«Ակադեմիական քաղաքի» համար կայարան կառուցելու նախագիծ կա․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանը տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ բանակցություններ է սկսել իտալական ընկերության հետ, ըստ որի՝ «Ակադեմիական քաղաքի» համար կայարան է կառուցվելու, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում սկսելու են նախագծի իրականացման աշխատանքերը։ Նախարարը նշել է, որ երկաթուղի արդեն կա և այն գործում է։

«Մենք ունենք գործող երկաթգիծ։ Խոսքը կայարանի կառուցման և երկաթգծի վրա անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու մասին է։ Սա տրանսպորտային նախագծի մի մասն է, որը գլխավոր հատակագծից առանձին աշխատանք է ենթադրում։ Մենք նախագծի իրականացման համար այժմ բանակցություններ ենք վարում իտալական տրանսպորտային ընկերության հետ»,- պարզաբանել է նախարարը։

2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Անդրեասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում Հայաստանում կստեղծվի ութ խոշորացված բուհ՝ պետության ամբողջական ֆինանսավորմամբ։ Նա տեղեկացրել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Կրթության նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+