Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Սա ինձ համար անընդունելի, բայց պարտադրված քայլ է․ Տավուշի թեմի առաջնորդը՝ քաղաքական ասպարեզում իր հայտնվելու մասին

Սա ինձ համար անընդունելի, բայց պարտադրված քայլ է․ Տավուշի թեմի առաջնորդը՝ քաղաքական ասպարեզում իր հայտնվելու մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 23-ին ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քաղաքական պայքարի ասպարեզում հայտնվելն իր համար անընդունելի է, բայց դա «պարտադրված» վարքագիծ է։

«Ինձ համար անձնապես անընդունելի է, որ արքեպիսկոպոս մարդը հայտնվի հրապարակում և այնպիսի վարքագիծ ունենա, ինչպիսին ես ունեմ այսօր․ ոմանց համար լավ, ոմանց համար՝ վատ, կարևոր չէ։ Բայց սա պարտադրված է։ Սա ուղղակի աղաղակ է և ճիչ»,- նշել է նա։

Գալստանյանի խոսքով՝ իրեն ստիպել է այդ քայլին գնալ նաև այն գիտակցումը, որ մարդիկ անցած 4 տարիների ընթացքում (2020 թվականի պատերազմից հետո — խմբ.) հուսահատության, անզորության մեջ են, և դա տեղի է ունենում իշխանությունների «ստի» ֆոնին։

Արքեպիսկոպոսի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը դարձել է իշխանությունների ստի ևս մեկ վկայությունը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացում ուղղակի միակողմանիորեն, թշնամու սպառնալիքի ներքո, առանց որևէ օրենք հարգելու՝ կլինի դա միջազգային, թե հայաստանյան, առանց մեր երկրի պետական Սահմանադրությունը հարգելու, ուղղակի ուժի սպառնալիքի ներքո, վախի ազդեցության տակ մարդը և մարդիկ որոշումներ են կայացրել, որոնք մարդկանց կյանքը ողբերգություն են դարձրել»,- շեշտել է նա։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։

Մայիսի 16-ին Կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, երկրորդ անգամ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+