Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:49

Կախա Կալաձեն խայտառակություն է որակել Եվրախորհրդարանի բանաձևը

Կախա Կալաձեն խայտառակություն է որակել Եվրախորհրդարանի բանաձևը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խայտառակություն է համարում Եվրախորհրդարանի բանաձևը, որը քննադատում է վրացական իշխանությունների գործողությունները և պատժամիջոցների կոչ անում: Այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Այսօր Եվրախորհրդարանը հերթական խայտառակ բանաձևն է ընդունել։ Այն պատգամավորները, ովքեր սատարեցին այդ մակուլատուրային, ևս մեկ անգամ ծանր վիրավորանք հասցրին եվրոպական ինտեգրացիային և եվրոպական գաղափարին, որը հիմնված է ազատության, հավասարության, թափանցիկության և ճշմարտության վրա», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Կալաձեն։

Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ, կալանքից ազատել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, մինչեւ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչը բանակցություններ չսկսել ԵՄ անդամակցության շուրջ, հրաժարվել ԼԳԲՏ քարոզչությունը արգելելու գաղափարից և վերանայել ԵՄ-ի հետ երկրի առանց մուտքի արտոնագրի ռեժիմը:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:

Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Որպեսզի այն ուժի մեջ մտնի, պատգամավորները պետք է քննարկեն և ընդունեն ևս երկու ընթերցմամբ։

Երկրորդ ընթերցումը նախատեսում է նախագծի հոդված առ հոդված քննարկում և լրացումներ կատարելու, իսկ երրորդը` օրենքի տեքստում խմբագրական փոփոխություններ կատարել: Նախագիծը երեք ընթերցմամբ ընդունելուց հետո միայն կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։

Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Միաժամանակ խորհրդարանի շենքի մոտ տեղի էր ունեցել օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույց, որի ընթացքում բերման էր ենթարկվել 14 ցուցարար։ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել է 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+