Ապրիլի 26-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 03:44-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 250 քմ) փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 200 քմ, կից ավտոտնակի (մոտ 30 քմ), անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքը (մոտ 140 քմ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







